Ջեք Լիսաուեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջեք Լիսաուեր Jack Lissauer | |
---|---|
Ծնվել է | 1957[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և հետազոտող |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի[2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Գիտական ղեկավար | Frank Shu?[2] և Alexandre Chorin?[2] |
Եղել է գիտական ղեկավար | David Michael Kary?[2] և Eugenio Jose Rivera?[2] |
Պարգևներ |
Ջեք Ջոնաթան Լիսաուեր (1957[1]), ամերիկացի գիտնական, աշխատում է ՆԱՍԱ-ի Ամես հետազոտական կենտրոնում 1996 թվականից սկսած։ Նա մասնակցում է Կեպլեր տիեզերական աստղադիտակի ծրագրին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաուերը ստացել է գիտությունների դոկտորի (PhD) աստիճան մաթեմատիկայի բնագավառում Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում 1982 թ.։
Մինչև ՆԱՍԱ-ում աշխատանքի անցնելը, Լիսաուերն աշխատում էր որպես պրոֆեսոր (սեպտեմբեր 1993 թ.- օգոստոս 1996 թ.) և աջակցող պրոֆեսոր (հունիս 1987 թ.- օգոստոս 1993 թ.) Ստոնի Բրուք Համալսարանում։ Դրանից առաջ, նա ծառայել է որպես հետազոտող Սանտա Բարբարայի Քալիֆոռնիայի համալսարանում (հուլիս 1985 թ.- հունիս 1987 թ.) և որպես աջակցող աստղագետ Բերքլիի Քալիֆոռնիայի համալսարանում (հունվար 1985 թ.- հուլիս 1985 թ.)։
Նրա հիմնական հետազոտությունների հետաքրքրություններն են մոլորակների համակարգերը, մոլորակների շարժումը, մոլորակների օղակների համակարգերը և պրոտոմոլորակային դիսկերը։
Նա, Մարկ Շոուոլտերի հետ համատեղ, հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Կուպիդոնը և Մաբը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիսաուերը ՆԱՍԱ-ի կայքում Արխիվացված 2021-11-11 Wayback Machine
- Լիսաուերը Հաբբլի ժառանգության կայքում
|